ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գործն ավարտին հասցրեք և դրանից հետո եղեք այն, ինչ ուզում էիք լինել

Գործն ավարտին հասցրեք և դրանից հետո եղեք այն, ինչ ուզում էիք լինել
22.05.2024 | 06:55

1981 թվականի մարտի 30-ին ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի վրա կրակեցին: Նախագահին շտապ տեղափոխեցին հիվանդանոց: Վիրահատության սեղանի վրա Ռեյգանը հանկարծ հանեց թթվածնային դիմակը և հարցրեց իր շուրջը հավաքվածներին.

- Իսկ իմ բժիշկը հանրապետակա՞ն է:

Եվ բժիշկը, որ շրջահայաց մարդ էր, նրան պատասխանեց.

- Պարոն նախագահ, այսօր մենք բոլորս հանրապետական ենք:

Ասելիքս ի՞նչ է. վճռորոշ պահերին մի եղեք Ռեյգանի պես: Եղեք բժշկի նման: Որովհետև, եթե նպատակի իրագործումը պիտի ստորադասվի երկրորդական ամբիցիաներին, դուք այդ նպատակին երբեք չեք հասնի: Գործն ավարտին հասցրեք և դրանից հետո եղեք այն, ինչ ուզում էիք լինել:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 8559

Մեկնաբանություններ